11:15  ,  1 հուլիսի, 2015

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանի անկումը շարունակվում է

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում նահանջել է 2 աստիճան եւ զբաղեցնում է 10-րդ տեղը: Հայ գրոսմայստերի վարկանիշը նվազել է՝ 2776-ից հասելով 2765-ի:

Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում են աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու բուլղարացի Վեսելին Տոպալովը, ով օրեր առաջ հաղթել էր նորվեգական Ստավանգերում անցկացված Norway Chess 2015 շախմատային սուպերմրցաշարում: Իտալացի Ֆաբիանո Կարուանան նահանջել է 5-րդ տեղ, իսկ ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրան չորրորդն է:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 2 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 66-րդն է, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ 96-րդը: 

ՖԻԴԵ, դասակարգման աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2853 վարկանիշ 

2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2816

3. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 2816

4. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2814

5. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - 2797

6. Անիշ Գիրի (Հոլանդիա) - 2791

7. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2783

8. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2780

9. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2771

10. Լեւոն Արոնյանը (Հայաստան) - 2765

66. Գաբրիել Սարգսյան - 2673

96. Սերգեյ Մովսեսյան - 2653

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս