01:11  ,  1 հուլիսի, 2015

Ռամոսի մայր. Սերխիոն ցանկանում է մնալ Իսպանիայում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի մայրը ասել է, թե իր որդին չի ցանկանում հեռանալ Իսպանիայից, փոխանցում է 101greatgoals-ը:

«Իհարկե, Սերխիոն առաջին հերթին ցանկանում է խաղալ «Ռեալում»: «Մանչեսթեր Յունայթե՞դ»: Ոչ, ես այդպես չեմ կարծում: Իմ որդին ցանկանում է մնալ Իսպանիայում», - ասել է Ռամոսի մայրը:

2005-ին «Սեւիլիայից» «Ռեալ» տեղափոխված Ռամոսին այժմ գնելու մեծ ցանկություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը», որը պատրաստ է հինգ տարվա համար ֆուտբոլիստին վճարել 55 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում