23:57  ,  30 հունիսի, 2015

«Մանչեսթեր Սիթին» 100 միլիոն եվրո է առաջարկում Պոգբայի համար

Թուրինի «Յուվենտուսը» Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի հարցով ունի երեք առաջարկ՝ «Բարսելոնայից», «Մանչեսթեր Սիթիից» եւ «Չելսիից», հաղորդում է Eurosport-ը:

Կատալոնական ակումբը Պոգբայի համար առաջարկել է 78 միլիոն եվրո, գումարած 10 միլիոն եվրո հետագա բոնուսների տեսքով: Լոնդոնի «Չելսին» առաջարկում է 50 միլիոն եվրո եւ Օսկարի տրանսֆերային իրավունքը: Իսկ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է հենց հիմա 100 միլիոն եվրո վճարել Պոգբայի տրանսֆերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում