23:09  ,  30 հունիսի, 2015

Ֆալկաոն պայմանագիր կնքեց «Չելսիի» հետ

Կոլումբիայի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն պայմանագիր է կնքել Լոնդոնի «Չելսիի» հետ, հաղորդում է 101greatgoals-ը՝ հղում անելով Կոլումբիայի հեռուստատեսությանը։

Ֆալկաոյի շնորհանդեսը նոր ակումբում տեղի կունենա հուլիսի 19-ին կամ 20-ին Կանադայում, որտեղ «Չելսին» կանցկացնի մարզումային հավաք։ Հուլիսի 23-ին «Չելսին» ստուգողական հանդիպում կանցկացնի ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետո։

Անգլիայի ավարտված առաջնությունում 29-ամյա կոլումբացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես էր գալիս վարձակալությամբ եւ 26 խաղում դարձավ 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում