22:16  ,  30 հունիսի, 2015

Կոստան հաջողությամբ բուժզննում է անցել «Բավարիայում»

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն։ Բրազիլացի կիսապաշտպանը հաջողությամբ բուժզննում է անցել մյունխենյան ակումբում։

24-ամյա ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր կկնքի Գերմանիայի չեմպիոնների հետ, հաղորդում է Bild-ը։

«Բավարիան» Դուգլաս Կոստայի տրանսֆերի համար կվճարի 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում