20:47  ,  30 հունիսի, 2015

Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» հաղթում է «Ֆոլգորեին» (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման մեկնարկային փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկը» «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով:

Երեւանյան ակումբը մեծ առավելություն ուներ հենց մեկնարկից, սակայն գոլ խփեց միայն ընդմիջումից վայրկյաններ առաջ: «Ֆոլգորեն» հազվադեպ է մոտենում տանտերերի դարպասին եւ հիմնականում մտածում է պաշտպանության մասին: Առաջին խաղակեսի ամենաիրական գոլային պահն ունեցավ «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Ջերեմիա Ջոնը, ով 7-րդ րոպեին մեն-մենակ դուրս եկավ հյուրերի դարպասապահի դեմ, բայց չգրավեց դարպասը: Դրանից հետո էլ երեւանյան ակումբը մրցակցի դարպասի ուղղությամբ կատարեց մի քանի վտանգավոր հարվածներ, որոնք գոլով չավարտվեցին: Առաջին խաղակեսի վերջնամասում «Փյունիկը» նվազաեցրել էր ճնշումը, իսկ հյուրերը սկսեցին ավելի հաճախ կատարել գրոհների փորձեր, թեեւ Անատոլի Այվազովի դարպասի մոտ իրական գոլային պահեր չեղան: 45-րդ րոպեին «Փյունիկի» նորեկ Վարդգես Սաթումյանը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ, առաջին խաղակես

«Փյունիկ» (Հայաստան) – «Ֆոլգորե» (Սան Մարինո)՝ 1:0

Վարդգես Սաթումյան, 45+1

«Փյունիկ». Անատոլի Այվազով, Գրիգոր Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան,  Տարոն Ոսկանյան (ավագ), Լեւոն Հայրապետյան, Արթուր Յուսպաշյան, Ռումյան Հովսեփյան, Կամո Հովհաննիսյան, Զավեն Բադոյան, Վարդգես Սաթումյան, Ջերեմիա Ջոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով