19:10  ,  30 հունիսի, 2015

«Միկան» չի լքի Բարձրագույն խումբը

Երեւանի «Միկան» հաջորդ մրցաշրջանում կշարունակի մրցելույթը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստի ընթացքում ՀՖՖ գործկոմի անդամ, «Միկա» ակումբի նախագահ Կառլոս Ղազարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հաստատելով «Միկայի» մասնակցությունը Հայաստանի Բարձրագույն խմբի 2015-2016 թթ. առաջնությանը, միաժամանակ հայտնելով, որ պաշտոնական գրությունը կներկայացվի ՀՖՖ մեկ օրվա ընթացքում:

ՀՖՖ գործկոմը ողջունել է «Միկա» ակումբի հայտարարությունը եւ որոշել է հետաձգել «ՀՀ ակումբների միջեւ 2015-2016թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի» հարցի քննարկումը մեկ օրով՝ հնարավորություն տալով «Միկային» պաշտոնական գրությունը ներկայացնել ՀՖՖ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում