18:20  ,  30 հունիսի, 2015

«Ռոմայի» ֆուտբոլիստը ուղղաթիռ եւ մասնավոր ծովափ է պահանջել «Ալ Ջազիրայից»

Իտալական «Ռոմայի» կոտդիվուարցի հարձակվող Ժերվինյոն ԱՄԷ-ի «Ալ Ջազիրա» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելու համար պահանջել է ուղղաթիռ եւ մասնավոր ծովափ, հաղորդում է telegraph-ը։

Աբու Դաբիի ակումբի ներկայացուցիչները ոչ պատշաճ են որակել ֆուտբոլիստի պահանջները, որոնք ներառել են նաեւ ընտանիքի տեղաշարժի տրանսպորտային ծախսերն ու անվճար ավիատոմսեր դեպի Կոտ դ՝Իվուար։

«Ալ Ջազիրան» հրաժարվել է Ժերվինյոյի տրանսֆերից, որի համար պատրաստ էր վճարել 15 միլիոն եվրո։

28-ամյա ֆուտբոլիստը 2013-ին է Լոնդոնի «Արսենալից» տեղափոխփել «Ռոմա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում