17:44  ,  30 հունիսի, 2015

Հենրիխ Մխիթարյանը՝ Դորտմունդի «Բորուսիայի» մարզմանը (ֆոտոշարք)

Դորտմունդի «Բորուսիան» առաջին մարզումն է անցկացրել արձակուրդից հետո։ Մասնակցել է նաեւ գերմանական թիմի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ղեկավարությամբ ֆուտբոլիստները նաեւ մարզումային խաղ են անցկացրել։ Դորտմունդյան ակումբի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է ֆոտոշարք։

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Մխիթարյանն արձակուրդից հետո նաեւ բուժզննում էր անցել «Բորուսիայի» կազմում: 2008-ից մինչեւ այս մրցաշրջանի ավարտը «Բորուսիան» գլխավորում էր գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը, ում փոխարինեց Թոմաս Տուխելը: 2008-ին գերմանացի մարզիչը Կլոպին փոխարինել էր նաեւ գերմանական «Մայնցում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով