Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը մեկնաբանել է թենիսի «Մեծ սաղավարտ» շարքի Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում Ռուսաստանը ներկայացնող 20-ամյա Մարգարիտա Գասպարյանի նկատմամբ հաղթանակը:
«Մրցակիցս, իսկապես, լավ էր խաղում: Նա մի քանի խաղ էր անցկացրել որակավորման փուլում եւ պատրաստ էր խոտի վրա հանդես գալուն: Սկզբնամասում մրցակիցս չափազանց ակտիվ էր: Կստեմ, եթե ասեմ, որ ցանկանում էի բարդ մրցախաղ անցկացնել, բայց լավ սպարինգը եւս օգտակար կլինի ինձ համար: Մարգարիտայի մոտ ստացվում էին այնպիսի կտրուկ հարվածներ, որոնց ես երբեմն չէի կարողանում արձագանքել»,- Սերենա Ուիլյամսի խոսքը մեջբերում է wtatennis.com-ը:
Հիշեցնենք, որ ամերիկուհին հաղթել էր երկու սեթում՝ 6:4, 6:1: Առաջին սեթի սկզբնամասում Գասպարյանին նույնիսկ հաջողվեց հաղթել իր եւ մրցակցի մատուցումներում, սակայն Սերենան շատ արագ շտկեց իրավիճակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում