15:46  ,  30 հունիսի, 2015

Արթուր Սարկիսովը գոլային փոխանցում է կատարել Արթուր Մինոսյանին

Բուլղարիայում հավաք անցկացնող Նիժնի Նովգորոդի «Վոլգան» հունիսի 30-ին 1:1 հաշվով է ավարտել Սոֆիայի «Սլավիայի» հետ ստուգողական խաղը:

Խաղի հաշիվը 64-րդ րոպեին բացել է հայ կիսապաշտպան Արթուր Մինոսյանը, ով աչքի է ընկել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի փոխանցումից հետո: 2 հայ ֆուտբոլիստներն էլ ռուսական ակումբի կազմում փոխարինման են դուրս եկել 60-րդ րոպեին:

Հուլիսի 4-ին «Վոլգան» ստուգողական խաղ է անցկացնելու բուլղարական «Լեւսկիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս