14:18  ,  30 հունիսի, 2015

«Բիրմինգհեմի» նախկին ֆուտբոլիստը զոհվել է Թունիսի ահաբեկչությունից

Թունիսում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածներից մեկն անգլիական «Բիրմինգհեմի» նախկին ֆուտբոլիստ Դենիս Տեյեսն է, հաղորդում է Birmingham Mail-ը:

70-ամյա Տեյեսն իր կնոջ հետ հանգստանալիս է եղել Սուս հանգստավայրում, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը:

Հիշեցնենք, որ թունիսյան ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 40 մարդ, եւս 40-ը ստացել էին վնասվածքներ: Զոհվածների մեծ մասը բրիտանացիներ էին:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում