12:41  ,  30 հունիսի, 2015

Պաշտոնական. Սամուել Էտո՛Օ-ն հեռացավ «Սամպդորիայից»

«Սամպդորիան» պաշտոնապես հայտարարել է կամերունցի հարձակվող Սամուել Էտո՛Օ-ին հրաժեշտ տալու մասին:

34-ամյա ֆուտբոլիստի ու իտալական ակումբի միջեւ գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2018-ի ամառը, սակայն կողմերը որոշել են ժամանակից շուտ դադարեցնել համագործակցությունը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ  Էտո՛Օ-ն բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոյի պես կարիերան շարունակելու է թուրքական «Անթալյասպորում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում