11:43  ,  30 հունիսի, 2015

«Փյունիկ» - «Ֆոլգորե». Բուքմեյքերների կարծիքը

Երեւանի «Փյունիկն» ընդգծված ֆավորիտ է համարվում Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում։

Երեւանյան խաղում «Վիվառոն» Հայաստանի չեմպիոնի հաղթանակը գնահատում է 1.06 գործակցով, «Ֆոլգորեինը»՝ 32, իսկ ոչ ոքին՝ 11:

«Փյունիկ» - «Ֆոլգորե» հանդիպումը կկայանա հունիսի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: «Ֆոլգորեի» արգելքը հաղթահարելու դեպքում երեւանյան ակումբը որակավորման երկրորդ փուլում կհանդիպի նորվեգական «Մոլդեի» հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով