23:16  ,  29 հունիսի, 2015

Դավիդ Յուրչենկո. Հայաստանից ինձ ժամանակ տալիս են եւ չեն ստիպում անհապաղ պատասխանել

Ես դեռ վերջնական որոշում չեմ ընդունել Հայաստանի հավաքականում հանդես գալու վերաբերյալ, ասել է ռուսական «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն:

«Հայաստանում դեռ հետաքրքրվում են իմ ծառայություններով, ցանկանում են, որ հանդես գամ ազգային թիմում: Սակայն ես չեմ ցանկանում ակումբում հայտնվել լեգեոնականների սահմանափակման տակ: Ես կարծում եմ, որ Ռուսաստանում պետք է խաղա ռուսաստանցի դարպասապահ, իսկ եթե ես դառնամ լեգեոնական, ծանր կլինի տեղ ունենալ մեկնարկային կազմում: Բայց ես դեռ վերջնական պատասխան չեմ տվել: Ես դեռ պատասխանի ժամանակ ունեմ: Հայաստանից ինձ ժամանակ տալիս են եւ չեն ստիպում անհապաղ պատասխանել»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է rsport-ը:

Հիշեցնենք, որ երկրպագուները 29-ամյա Յուրչենկոյին ճանաչել են անցած մրցաշրջանում «Ուֆայի» լավագույն խաղացող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս