21:55  ,  29 հունիսի, 2015

Դենիս Թումասյանը՝ դուբլի հեղինակ

Ռուսական «Ուֆան» ստուգողական հանդիպում է անցկացրել Տուլայի «Արսենալի» հետ: Գրանցվել է ոչ ոքի՝ 2:2:

«Ուֆայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել 30-ամյա Դենիս Թումասյանը, որը եղել է թիմի ավագը եւ աչքի է ընկել 13-րդ եւ 16-րդ րոպեներին:

Թումասյանը փոխարինվել է 60-րդ րոպեին, իսկ «Ուֆայի» դարպասապահ, Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոն անցկացրել է ամբողջ հանդիպումը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում