21:20  ,  29 հունիսի, 2015

2016-2017թթ. Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի եզրափակիչները՝ Կարդիֆում եւ Ստոկհոլմում

2016-2017թթ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կընդունի Կարդիֆի «Միլենիում» ստադիոնը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Միլենիում» ստադիոնում 2014-ին անցկացվել է Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը՝ «Ռեալի» եւ «Սեւիլիայի» մասնակցությամբ: 2:0 հաշվով հաղթել է Արքայական ակումբը:

Հիշեցնենք, որ հաջորդ տարի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա Միլանի «Սան Սիրո» ստադիոնում:

2016-2017թթ. Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կանցկացվի Ստոկհոլմում, իսկ Եվրոպայի Սուպերգավաթի խաղը՝ Սկոպյեում:

Հաջորդ մրցաշրջանում Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բազելում է: Եվրոպայի սուպերգավաթը օգոստոսին Թբիլիսիում կվիճարկեն «Բարսելոնան» եւ «Սեւիլիան», իսկ հաջորդ տարի Սուպերգավաթը տեղի կունենա Տրոնհեյմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով