Պետր Չեխը հեռացավ Լոնդոնի «Չելսիից»՝ երկարաժամկետ պայմանագիր կնքելով «Արսենալի» հետ, հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:
Ոչ պաշտոնական տվյալներով, Արսեն Վենգերի գլխավորած թիմը 33-ամյա դարպասապահի համար վճարել է 11 միլիոն ֆունտ ստերլինգ: Չեխի շաբաթական աշխատավարձը կլինի 100 հազար ֆունտ ստերլինգ՝ դառնալով «Արսենալի» պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող դարպասապահը:
Պետր Չեխը 11 մրցաշրջան անցկացրեց «Չելսիում»՝ 485 հանդիպում եւ 15 տիտղոս, սակայն անցած մրցաշրջանում մեկնարկային կազմից նրան դուրս մղեց բելգիացի Տիբո Կուրտուան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում