20:45  ,  29 հունիսի, 2015

Պետր Չեխը երկարաժամկետ պայմանագիր կնքեց «Արսենալի» հետ

Պետր Չեխը հեռացավ Լոնդոնի «Չելսիից»՝ երկարաժամկետ պայմանագիր կնքելով «Արսենալի» հետ, հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:

Ոչ պաշտոնական տվյալներով, Արսեն Վենգերի գլխավորած թիմը 33-ամյա դարպասապահի համար վճարել է 11 միլիոն ֆունտ ստերլինգ: Չեխի շաբաթական աշխատավարձը կլինի 100 հազար ֆունտ ստերլինգ՝ դառնալով «Արսենալի» պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող դարպասապահը:

Պետր Չեխը 11 մրցաշրջան անցկացրեց «Չելսիում»՝ 485 հանդիպում եւ 15 տիտղոս, սակայն անցած մրցաշրջանում մեկնարկային կազմից նրան դուրս մղեց բելգիացի Տիբո Կուրտուան:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում