19:50  ,  29 հունիսի, 2015

Ֆլոյդ Մեյվեզերը գնել է 4.8 միլիոն դոլար արժեքով ավտոմեքենա (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջինքաշային կարգում WBA, WBC, WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը գնել է շվեդական Koenigsegg CCXR Trevita սուպերավտոմեքենա, որի համար վճարել է 4.8 միլիոն դոլար, հաղորդում է tmz-ն:

Տվյալ մոդելն արտադրվել է երեք օրինակով: Այն պատրաստված է սպիտակ ածխածնային մանրաթելից եւ պատված է ադամանդե փոշիով: Koenigsegg CCXR Trevita ժամում 100 կմ արագությունը զարգացնում է 2.9 վայրկյանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում