18:16  ,  29 հունիսի, 2015

Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներն արձակուդից հետո բուժզննում են անցել ակումբում եւ սկսել են պատրաստվել նոր մրցաշրջանին, հաղորդում է գերմանական ակումբի ֆեյսբուքյան էջը: Բուժզննմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում Թոմաս Տուխելի գլխավորած թիմն օգոստոսի 15-ին կընդունի Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում