11:03  ,  28 հունիսի, 2015

Մահացել է շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանը

Հունիսի 27-ին մահացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, շախմատային հայտնի մեկնաբան ու լրագրող, «Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը, փոխանցում է Armchess-ը:

Գագիկ Հովհաննիսյանը ծնվել է 1947թ. ապրիլի 21-ին Երեւանում:
1968-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, 1971-ին` ԵՊՀ-ի ասպիրանտուրան` «ժուռնալիստիկա» մասնագիտությամբ:
«Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր (1972-ից)
Հայաստանի հանրային հեռուստատեսության շախմատային մեկնաբան (1972-ից)
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գխավոր քարտուղար (1970-ից)
Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) եվրոպական 5-րդ գոտու նախագահ (1994-2010)
ՖԻԴԵ-ի լրագրության եւ վիճակագրության հանձնաժողովի (ՉԻՊՍ) նախագահ (1995-2002թթ., 2007-2009թթ.)
ՖԻԴԵ-ի զանգվածային լրատվամիջոցների ծրագրի ղեկավար (2009-ից):
Աշխարհի սիրող շախմատիստների 6-րդ չեմպիոն (1998-99 թթ.):
ՖԻԴԵ-ի վարպետ (1999-ից)
Շախմատի միջազգային կազմակերպիչ (1996-ից)
Շախմատային «Օսկարի» դափնեկիր (1996թ.) 
ՖԻԴԵ-ի «Ոսկե գրքի» դափնեկիր (1999թ.)
ՖԻԴԵ-ի «Ոսկե նշանի» դափնեկիր (2007թ.)
Դասավանդում էր Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում (1971-ից), դոցենտ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող (2012թ.)
Պարգեւատրվել է Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալով (2012թ.), ԵՊՀ-ի ոսկե մեդալով (2010թ.), Գրիբոյեդովի մեդալով (2010թ.), Երեւանի մամուլի ակումբի «Հավատարմություն թեմային» մրցանակով (2005թ.):
Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով հրատարակված շախմատային 51 գրքերի հեղինակ: 

Լուսանկարում՝ Գագիկ Հովհաննիսյանը Սմբատ Լպուտյանի հետ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում