14:50  ,  26 հունիսի, 2015

Դասակարգման երկրորդ համար Կարուանան դարձավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ

22-ամյա իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան այսուհետեւ կներկայացնի ԱՄՆ-ի շախմատային ֆեդերացիան: Տեղափոխությունը հաստատել է Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ): ԱՄՆ-ի շախմատային ֆեդերացիան տրանսֆերի համար վճարել 5 հազար դոլար:

Կարուանան ծնվել է ԱՄՆ-ում եւ ունի երկքաղաքացիություն: Նախորդ տասը տարիներին նա ներկայացնում էր Իտալիան:

Վերջին շրջանում ԱՄՆ-ի շախմատիստների կազմը համալրել են նաեւ ֆիլիպինցի Ուեսլի Սոն եւ նախկին ուկրաինացի Յարոսլավ Ժերեբուխը: Համաշխարհային դասակարգման երկրորդ տեղում ընթացող Կարուանայի տեղափոխությունից հետո ԱՄՆ-ի հավաքականը հաջորդ տարվա Համաշխարհային օլիմպիադայում կլինի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում