22:17  ,  25 հունիսի, 2015

Լեւոն Արոնյանը պարտությամբ ավարտեց նորվեգական ֆիասկոն

Լեւոն Արոնյանը պարտությամբ ավարտեց նորվեգական Ստավանգերում անցկացված Norway Chess 2015 շախմատային սուպերմրցաշարը:

Վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով 40-րդ քայլում պարտվեց ամերիկացի Հիկարու Նակամուրային:

Վերջին տուրում պարտություն կրեց նաեւ աշխարհի գործող չեմպիոն, ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենը, ում հաղթեց նրա հայրենակից Յոն Լյուդվիգ Համերը:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Տոպալովը, ով հավաքեց 6.5 միավոր: Հնդիկ Վիշվանաթան Անանդն ու Հիկարու Նակամուրան 6-ական միավորով բաժանեցին 2-3-րդ տեղերը: Լեւոն Արոնյանը մրցաշարն ավարտեց 3 միավորով եւ Համերի հետ բաժանեց վերջին 2 տեղերը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ստավանգերում հաղթել էր ռուս Սերգեյ Կարյակինը, իսկ Լեւոն Արոնյանը գրավել էր 6-րդ տեղը:

Norway Chess 2015, 9-րդ տուր 

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0:1

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)` 0.5:0.5

Յոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 1:0

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)` 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 0.5:0.5

Մրցաշարային աղյուսակ

Տոպալով - 6.5 միավոր
Անանդ - 6
Նակամուրա - 6
Գիրի - 5.5
Կարուանա - 4
Մաքսիմ Վաշյե-Լագրավ - 4
Կարլսեն - 3.5
Գրիշչուկ - 3.5
Արոնյան - 3
Համեր - 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում