16:07  ,  23 հունիսի, 2015

Հայ ըմբիշը Ստամբուլում կգոտեմարտի ոսկե մեդալի համար

Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Միսակյանը դուրս է եկել Ստամբուլում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ:

Ռազմիկ Միսակյանը պայքարը սկսել է 1/4 եզրափակիչից եւ, հաղթելով գերմանացի Վիկտոր Լիզենին (6:0) եւ ուկրաինացի Դմիտրո Նեսվիատիպասկային (18:0), դուրս է եկել եզրափակիչ, որտեղ հանդիպելու է ռուսաստանցի Իսմաիլ Գաջիեւի հետ:

Հայաստանը ներկայացնող Սուրեն Խաչատրյանը 74 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալի համար գոտեմարտ է անցկացնելու ադրբեջանցի Մուրադ Սուլեյմանովի հետ:

Հունիսի 23-ին պայքարի մեջ են մտել նաեւ 60 կգ քաշային Վարդգես Կարապետյանը եւ 96 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը, ովքեր մեդալ չեն նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում