17:50  ,  22 հունիսի, 2015

Բենիտեսը ներկայացրել է «Ռեալի» խաղային մոդելը

Մեր տրամադրության տակ հարձակողական խաղացողներ են, այդ պատճառով էլ մեր գաղափարը հարձակողական ֆուտբոլ ցուցադրելն է: Այդ մասին ասել է Մադրիդի «Ռեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը:

«Պետք է տարբերել խաղի մոդելն ու սխեման: Շատերը կարծում են, որ 4-4-2-ը եւ 4-3-3-ը խաղի մոդելներ են: Դա այդպես չէ: Մեր խաղի մոդելը հարձակողական գործողութոյւնների, գնդակի վերահսկողության եւ արագ փոխանցումների համադրումն է: Մենք կձգտենք հավասարակշռություն պահել հարձակման եւ պաշտպանության միջեւ եւ խաղալ ագրեսիվ: Մենք պետք է մրցակցին թելադրենք մեր ֆուտբոլը, բայց անհրաժեշտ է ունենալ նաեւ խաղի այլընտրանքային տարբերակներ:

Մարզչական շտաբը զրուցում է խաղացողների հետ, լսում կարծիքներ, հավաքում ինֆորմացիա: Կսկսենք մարզումներ եւ կտեսնենք, որ ինչպես ավելի լավ կլինի: Ռամոսը, Ռոնալդուն, Բեյլը եւ Իսկոն խաղային դիրքի վերաբերյալ որեւէ պահանջ չեն ներկայացրել: Մենք պետք է ստեղծենք այնպիսի համակարգ, որը կբացահայտի բոլոր խաղացողների ներուժը»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է AS-ը:

Նշենք, որ «Ռեալի» ղեկավարությունն իսպանացի մասնագետին խնդրել է հետեւել սննդակարգին եւ նիհարել: 55-ամյա Բենիտեսն իսպանական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր՝ փոխարինելով Կարլո Անչելոտիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս