23:35  ,  21 հունիսի, 2015

«Լաս Պալմասը» վերադարձավ Պրիմերա

Իսպանական Պրիմերայի վերջին ուղեգիրը բաժին հասավ «Լաս Պալմասին»:

Սեգունդայի փլեյ-օֆֆի եզրափակիչի պատասխան խաղում «Լաս Պալմասը» տանը 2:0 հաշվով հաղթեց «Սարագոսային», որին հյուրընկալվելիս պարտվել էր 1:3 հաշվով: «Լաս Պալմասը» դիմակայությունում հաղթեց մրցակցի խաղադաշտում խփած գոլի շնորհիվ:

Ավելի վաղ Պրիմերայի ուղեգիր էին նվաճել նաեւ «Բետիսը» եւ Խիխոնի «Սպարտինգը», իսկ ուժեղագույնների լիգան լքել էին «Կորդոբան», «Ալմերիան» ու «Էյբարը»: «Լաս Պալմասը» Պրիմերայից դուրս մնացել էր 2002-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով