23:39  ,  19 հունիսի, 2015

«Էլչեն» մարել է պարտքերը եւ կբողոքարկի Պրիմերայից հեռացվելու որոշումը

Իսպանական «Էլչե» ֆուտբոլային ակումբը հայտարարել է պարտքերը մարելու մասին եւ մտադիր է բողոքարկել Իսպանիայի առաջնությունից հեռացվելու որոշումը: Թիմը պարտք ուներ պետական հարկային մարմիններին: Իսպանիայի առաջնությունում 13-րդ տեղ գրաված ակումբը չէր հասցրել մարել պարտքը եւ տուգանվել էր 180 հազար եվրոյով, իսկ տեղը Պրիմերայում բաժին էր հասել «Էյբարին»:

Սակայն իսպանական Պրիմերայի նախագահ Խավյեր Տեբասը հայտարարել է, որ որոշումը փոխելու հավանականությունը քիչ է:

«Հարկային ծառայության հետ խնդիրները լուծելը չի փոխի լիգայի որոշումը: «Էլչեի» գործը փակ է»,- ասել է Տեբասի խոսքը մեջբերում է AS-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում