22:42  ,  18 հունիսի, 2015

Կեչինովն ու Յուրանը՝ Օզբիլիսի եւ Մովսիսյանի մասին

«Սպարտակի» նախկին խաղացողներ Սերգեյ Յուրանն ու Վալերի Կեչինովը Sport-express-ի հետ զրույցում խոսել են մոսկովյան թիմում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի հնարավոր հեռանկարի մասին:

«Տեսա Օզբիլիսի խաղը պորտուգալացիների դեմ Հայաստանի հավաքականի հանդիպման ընթացքում: Նա եւս վերականգնվել է լուրջ վնասվածքից հետո: Նա շատ լավ տեխնիկա, արագություն եւ ուժեղ ձախ ոտք ունի: Եթե Արասը վերադարձնի նախկին մարզավիճակը, ապա դա ուժեղացում կլինի «Սպարտակի» համար»,- նշել է Կեչինովը:

«Մտավախություն ունեմ, որ Մովսիսյանն արդեն օգուտ չի տա «Սպարտակին»: Անցած մրցաշրջանում նա վատ տեսք ուներ: Թիմին պետք է ավելի բարձրակարգ հարձակվող: Յակինի գործոնն արդարացում չէ: Մովսիսյանը բարձր աշխատավարձ է ստանում եւ պարտավոր էր ապացուցել իր կարգը: Հարձակվողը պետք է գոլ խփի, ոչ թե քննարկի մարզիչին: Ակնհայտ է, որ Մովսիսյանը «Սպարտակում» հետընթաց է ունենում»,- ասել է Յուրանը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը Ռուսաստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման, խփել է երկու գնդակ, կատարել է երեք գոլային փոխանցում։ Օզբիլիսը բաց թողեց ամբողջ մրցաշրջանը՝ մասնակցելով միայն վերջին տուրի հանդիպմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում