09:09  ,  16 հունիսի, 2015

ՈւԵՖԱ-ի վարկանիշ. Հայաստանը 37-րդն է

ՈւԵՖԱ-ն հրապարակել է եվրոպական հավաքականների վարկանիշային աղյուսակը: Եվրո-2016-ի ընտրական խաղում պորտուգալացիներից կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականը մնացել է 37-րդ տեղում:

Առաջատարն աշխարհի չեմպիոն Գերմանիան է, որին հաջորդում են Իսպանիան ու Անգլիան:

Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից պորտուգալացիները 5-րդն են, դանիացիները՝ 18-րդը, ալբանացիները՝ 32-րդը, իսկ սերբերը՝ 33-րդը: 

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղն անցկացնելու է սեպտեմբերի 4-ին՝ Բելգրադում հյուրընկալվելով սերբերին:

ՈւԵՖԱ-ի վարկանիշ, հունիս

( 1 ) Գերմանիա - 40,203 միավոր

( 2 ) Իսպանիա - 37,163

( 3 ) Անգլիա - 35,903

( 4 ) Հոլանդիա - 35,319

( 5 ) Պորտուգալիա - 34,208

( 6 ) Ֆրանսիա - 33,599

( 7 ) Իտալիա - 32,698

( 8 ) Բելգիա - 32,562

( 9 ) Խորվաթիա - 31,708

( 10 ) Ուկրաինա - 30,874

( 18 ) Դանիա - 29,226

( 32 ) Ալբանիա - 23,041

( 33 ) Սերբիա - 21,871

( 37 ) Հայաստան - 19,341

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով