00:03  ,  8 հունիսի, 2015

Լյուիս Հեմիլթոնը՝ Կանադայի Մեծ մրցանակի հաղթող

Ֆորմուլա-1-ի Կանադայի Մեծ մրցանակի մրցարշավն ավարտվեց «Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով: Երկրորդ տեղը եւս գրավեց «Մերսեդեսի» ներկայացուցիչը՝ գերմանացի Նիկո Ռոսբերգը:

Երրորդ տեղում «Ուիլյամսի» արշավորդ Վալտերի Բոտասն (Ֆինլանդիա) է:

Ընդհանուր հաշվարկը եւս գլխավորում է Լյուիս Հեմիլթոնը` 151 միավոր: Երկրորդ տեղում Ռոսբերգն է` 134, եռյակը եզրափակում է «Ֆերարիի» ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը` 108:

Ֆորմուլա-1-ի հաջորդ փուլը կընդունի Ավստրիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով