22:50  ,  30 մայիսի, 2015

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը պարտվեց վերջին տուրում եւ գրավեց չորրորդ տեղը

Հայաստանի ներկայացուցիչները մեդալ չնվաճեցին Վրաստանի Չակվի քաղաքում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի 16-րդ անհատական առաջնությունում:

10-րդ տուրից հետո կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 7.5 միավոր միանձնյա զբաղեցնում էր երրորդ տեղը, սակայն վերջին պարտիայում սեւերով պարտվեց ուկրաինուհի Նատալիա Ժուկովային, ով 9.5 միավորով գրավեց առաջին տեղը: Արծաթե մեդալ նվաճած Նինո Բատսիաշվիլիին (Վրաստան) հավաքեց 9 միավոր, իսկ երրորդ տեղը գրաված Ալինա Կաշլինսկայան՝ 8:

Էլինա Դանիելյանը 5 շախմատիստուհիների հետ բաժանեց 4-9-րդ տեղերը, բայց լրացուցիչ ցուցանիշներով չորրորդն էր:

Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը մրցաշարն ավարտեց 7 միավորով, Մարիա Կուրսովան ու Լիլիթ Գալոյանը՝ 6-ական, Մարիա Գեւորգյանը եւ Աննա Հայրապետյանը՝ 5-ական, Սուսաննա Գաբոյանը՝ 4.5, իսկ Սիրանուշ Ղուկասյանը՝ 3.5: Եվրոպայի առաջնությունն ուներ 98 մասնակից: 

Եվրոպայի առաջնություն, 11-րդ տուր 

Ժուկովա - Դանիելյան Էլինա՝ 1:0
Մկրտչյան Լիլիթ – Չարխալաշվիլի՝ 1:0
Գալոյան Լիլիթ – Դաուլայտե՝ 0.5:0.5
Զցեպկովսկա - Կուրսովա Մարիա՝ 0:1
ՈՒմուդովա - Հայրապետյան Աննա՝ 1:0
Գաբոյան Սուսաննա – Կիոլբասա՝ 0:1
Գեւորգյան Մարիա – Գավաշելի՝ 0.5:0.5
Ջազաղոնիա - Ղուկասյան Սիրանուշ՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում