22:21  ,  30 մայիսի, 2015

Անգլիայի Գավաթ. «Արսենալը» պաշտպանեց տիտղոսը

Լոնդոնի «Արսենալը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ ֆուտբոլի Անգլիայի գավաթակիր: Եզրափակիչում Արսեն Վենգերի թիմը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Բիրմինգհեմի «Աստոն Վիլայի» դարպասը:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում մեկական անգամ աչքի ընկան անգլիացի վինգեր Թեո Ուոլքոտը, չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը եւ գերմանացի պաշտպան Պեր Մերտեզակերը եւ ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն:

«Արսենալը» 12-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում լոնդոնյան ակումբը Պրեմյեր լիգայում գրավել էր երրորդ տեղը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Անգլիայի Գավաթ, եզրափակիչ

«Արսենալ» - «Աստոն Վիլա»՝ 4:0

Թեո Ուոլքոտ, 40, Ալեքսիս Սանչես, 50, Պեր Մերտեզակեր, 62, Օլիվյե Ժիրու, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում