21:55  ,  30 մայիսի, 2015

«Յուվենտուսը» հաղթանակը բաց թողեց վերջին տուրում, 38-ամյա Տոնիի հերթական գոլը

Թուրինի «Յուվենտուսը» ոչ ոքիով ավարտեց ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը: A Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում թուրինցիները հյուրընկալվելիս 2:2 հաշվով ավարտեցին «Վերոնայի» դեմ խաղը՝ հաղթանակը բաց թողնելով ավելացված ժամանակում:

«Վերոնայից» հերթական գոլը խփեց ռմբարկուների ցուցակը գլխավորող 38-ամյա Լուկա Տոնին, ով իր գոլերի քանակը հասցրեց 22-ի: «Յուվենտուսի» արգենտինացի ռմբարկու Կարլոս Տեւեսը խաղի վերջնամասում 2:1 հաշվի ժամանակ վրիպեց 11 մետրանոցից եւ 2 գոլ զիջեց իտալացի հարձակվողին:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» այս մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն ու գավաթակիր, ինչպես նաեւ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որում հունիսի 6-ին կհանդիպի «Բարսելոնային»:

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Վերոնա» - «Յուվենտուս»՝ 2:2

Լուկա Տոնի, 48, Խուան Գոմես, 90+3 – Ռոբերտո Պերեյրա, 42, Ֆերնանդո Լյորենտե, 57

Չիրացված 11 մետրանոց՝ Կարլոս Տեւես, 88 («Յուվենտուս»)

Հեռացում՝ Սիմոնե Պեպե, 90+2 («Յուվենտուս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում