Ֆուտբոլի Հայաստանի 2014/15թթ. առաջնությունն ունեցավ 2 լավագույն ռմբարկու: Բարձրագույն խմբի «Ոսկե խաղակոշիկը» կիսեցին Երեւանի «Փյունիկի» մեքսիկացի ռմբարկու Սեզար Ռոմերոն ու Գյումրիի «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին, ովքեր խփեցին 21-ական գոլ:
Ռմբարկուների ցուցակում 3-5-րդ տեղերը բաժանեցին «Փյունիկի» ֆուտբոլիստներ Կամո Հովհաննիսյանը եւ Զավեն Բադոյանն ու «Արարատի» սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը, ովքեր խփել են 10-ական գոլ:
Հիշեցնենք, որ Հայաստանի 2013/2014թթ. առաջնությունում «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը լավագույն ռմբարկու էր դարձել 17 գոլով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում