20:40  ,  30 մայիսի, 2015

Ջեւան Չելոյանց. Շիրոկովին կպահեի «Սպարտակում»

Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցն ամփոփել է Ռուսաստանի ավարտված առաջնությունը:

«Մրցաշրջանի արդյունքները գոհացուցիչ չեն: Ինչ վերաբերում է Ռոման Շիրոկովին, ապա ես նրան կպահեի «Սպարտակում»,- Չելոյանցի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ ռուս կիսապաշտպան Ռոման Շիրոկովը վարձավճարով խաղում է «Կրասնոդարում»: «Սպարտակը» գրավել էր 6-րդ տեղը եւ մնացել էր առանց եվրագավաթների: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում