17:36  ,  30 մայիսի, 2015

Արթուր Սարկիսովը դուբլով ավարտեց առաջնությունը

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում Նիժնի Նովգրոդի «Վոլգան» մրցակցի խաղադաշտում 3:4 հաշվով պարտվել է «Սիբիրին»։

Հյուրերի կազմում առաջին խաղակեսի վերջնամասում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով երկրորդ գոլը խփել է 11 մետրանոց հարվածով: Սարկիսովը «Վոլգայի» մեկնարկային կազմում խաղացել է 79 րոպե, իսկ հայ կիսապաշտպան Արթուր Մինոսյանի անունը բացակայել է հյուրերի հայտացուցակից:

Արթուր Սարկիսովն ընթացիկ առաջնությունում անցկացրեց 28 խաղը եւ խփեց 12-րդ գոլը: «Վոլգան» 40 միավորով գրավեց 12-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Սարկիսովը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու պորտուգալացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին, որը կկայանա հունիսի 13-ին Երեւանում:

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճեցին Մախաչկալայի «Անժին» ու Սամարայի «Կռիլյա Սովետովը», իսկ «Տոսնոն» ու «Տոմը» «Ռոստովի» ու Եկատերինբուրգի «Ուրալի» հետ անցումային խաղեր կանցկացնեն ուժեղագույնների լիգայում հայտնվելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում