16:33  ,  30 մայիսի, 2015

Արաս Օզբիլիսն առաջին խաղն անցկացրեց այս մրցաշրջանում

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ավարտվող մրցաշրջանում առաջին խաղն անցկացրեց մայիսի 30-ին: Դա տեղի ունեցավ ֆուտբոլի Ռուսաստանի ավարտված առաջնության վերջին տուրում, որում «Սպարտակը» 3:3 հաշվով ավարտեց Պերմի «Ամկարի» դեմ տնային խաղը:

Ծնկի ծանր վնասվածքից ապաքինված Օզբիլիսը Մոսկվայի «Օտկրիտիե Արենա» ստադիոնում փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին, երբ հաշիվը 2:2 էր:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայում է 2014-ի հունիսից, երբ ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք էր ստացել Ալժիրի հավաքականի դեմ ընկերական խաղում: Նա հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու պորտուգալացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին, որը կկայանա հունիսի 13-ին Երեւանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում