16:25  ,  30 մայիսի, 2015

«Սպարտակը» գոլառատ ոչ ոքիով հրաժեշտ տվեց Յակինին, ԲԿՄԱ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Ավարտվեց ֆուտբոլի Ռուսաստանի 2014/15թթ. առաջնությունը, որում չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: Մայիսի 30-ին միաժամանակ անցկացվեցին վերջին՝ 30-րդ տուրի բոլոր խաղերը:

«Սպարտակն» առանց Յուրա Մովսիսյանի Մոսկվայում 3:3 հաշվով ավարտեց Պերմի «Ամկարի» դեմ խաղը: Առաջին խաղակեսից հետո հյուրերն ունեին 2 գնդակի առավելություն, սակայն չպահպանեցին հաղթական հաշիվը: Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանն «Ամկարի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման, իսկ ծնկի ծանր վնասվածքից ապաքինված Արաս Օզբիլիսը «Սպարտակի» կազմում փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին՝ անցկացնելով առաջին խաղն այս մրցաշրջանում:

«Սպարտակը» ոչ ոքիով հրաժեշտ տվեց թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Մուրատ Յակինին եւ, գրավելով 6-րդ տեղը, մնաց առանց եվրագավաթների: 

Մոսկվայի ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեց «Ռոստովի» դեմ խաղը եւ, լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով «Կրասնոդարին», գրավեց երկրորդ տեղը եւ նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր:

Առաջին անգամ բրոնզե մեդալակիր դարձած «Կրասնոդարը» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց «Դինամոյի» հետ եւ չորրորդ տեղը գրաված դինամոյականների պես նվաճեցին Եվրոպայի լիգայի ուղեգիր:

Ռուսաստանի Պրեմյեր լիգայից դուրս մնացին Տուլայի «Արսենալն» ու Մոսկվայի «Տորպեդոն», որոնց կփոխարինեն Մախաչկալայի «Անժին» ու Սամարայի «Կռիլյա Սովետովը»: «Ռոստովն» ու Եկատերինբուրգի «Ուրալը» «Տոսնոյի» ու «Տոմի» դեմ անցումային խաղեր կանցկացնեն տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու համար:

Ռուսաստանի առաջնություն, 30-րդ տուր

«Սպարտակ» - «Ամկար»՝ 3:3

Կվինսի Պրոմես, 64, 90,+1, Վյաչեսլավ Կրոտով, 72 – Ալեքսանդր Պրուդնիկով, 16, Գեորգի Պեեւ, 44, Բոհդան Բուտկո, 86

«Դինամո» - «Կրասնոդար»՝ 1:1

Բալաժ Ջուջակ, 16 – Ռոման Շիրոկով, 20

«Ռոստով» - ԲԿՄԱ՝ 1:1

Վիտալի Դյակով, 45 (11մ) – Պոնտուս Վերնբլում, 89

«Զենիթ» - «Լոկոմոտիվ»՝ 1:0

Սալոմոն Ռոնդոն, 61

Հեռացում՝ Դմիտրի Տարասով, 54 («Լոկոմոտիվ»)

«Կուբան» - «Արսենալ»՝ 5:1

Իբրահիմ Բալդե, 45, 64, Սերգեյ Տկաչեւ, 55, 62, Իգոր Կալեշին, 81 (ինքնագոլ) – Սերգեյ Կուզնեցով, 77

«Տորպեդո» - «Մորդովիա»՝ 2:0

Վիտալի Ռիկով, 17, Ալեքսեյ Պուգին, 90

«Թերեկ» - «Ուրալ»՝ 1:3

Ռոման Եմելյանով, 38 (ինքնագոլ) – Սպարտակ Գոգնիեւ, 40, Վլադիմիր Խոզին, 45, Սերգեյ Սերչենկով, 88

Հեռացում՝ Ռազվան Ուցիեւ, 83 («Թերեկ»)

«Ուֆա» - «Ռուբին»՝ 1:1

Դմիտրի Ստոցկի, 33 – Գյոկդենիզ Կարադենիզ, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում