14:35  ,  30 մայիսի, 2015

ՖԻՖԱ-ն ուժի մեջ է թողել «Բարսելոնայի» տրանսֆերային արգելքը

ՖԻՖԱ-ն մտադիր չէ չեղյալ հայտարարել է «Բարսելոնայի» տրանսֆերային արգելքը, հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Կատալոնական ակումբը 2014-ին 2 տրանսֆերային պատուհանով պատժվել էր անչափահաս ֆուտբոլիստների տեղափոխության կանոնակարգը խախտելու համար: Իսպանիայի նորընծա չեմպիոնը բողոքարկել է այդ որոշումը, սակայն ՖԻՖԱ-ն մերժել է:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» չի կարող տրանսֆերներ իրականացնել մինչեւ 2016-ի հունվարը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում