13:41  ,  30 մայիսի, 2015

«Սպարտակ» - «Ամկար». Արաս Օզբիլիսը` փոխարինողների թվում, Ռոբերտ Արզումանյանը՝ մեկնարկային կազմում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածքից հետո երկրորդ անգամ հայտավորվել է Մոսկվայի «Սպարտակի» կազմում: Ռուսաստանի առաջնության վերջին՝ 30-րդ տուրում մրցակիցը Պերմի «Ամկարն» է, որի մեկնարկային կազմում հանդես կգա Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

«Սպարտակ». Պեսյակով, Մակեեւ, Ինսուրալդե, Ժոաո Կարլոս, Չելստրյոմ, Էբերտ, Խուրադո, Անանիձե, Պրոմես, Դավիդով, Կրոտով։

Պահեստայիններ. Միտրյուշկին, Ռեբրով, Բրիզգալով, Պարշիվլյուկ, Կուտեպով, Կոմբարով, Գլուշակով, Օզբիլիս, Տիմոֆեեւ, Մելկաձե:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Օզբիլիսն այս մրցաշրջանում առաջին անգամ հայտավորվել էր «Սպարտակի» կազմում, սակայն չմասնակցեց «Ուֆայի» դեմ Ռուսաստանի առաջնության նախավերջին տուրի խաղին: 2014-ի հունիսին ստացած ծնկի ծանր վնասվածքից հետո 25-ամյա ֆուտբոլիստը դեռ դուրս չի եկել խաղադաշտ:

Մոսկվայում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում