13:25  ,  30 մայիսի, 2015

NBA. Լեբրոն Ջեյմսը՝ փլեյ-օֆֆի լավագույն դրվագի հեղինակ

NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի փլեյ-օֆֆի 10 լավագույն դրվագները: Առաջին տեղում «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսի 3 միավորանոց հաղթական նետումն է «Չիկագոյի» դեմ խաղում:

Հիշեցնենք, որ այս տարի NBA-ի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու են «Գոլդեն Սթեյտը» ու «Քլիվլենդը»: «Գոլդեն Սթեյտը» 40 տարվա դադարից հետո դարձյալ կխաղա NBA-ի եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում