12:58  ,  30 մայիսի, 2015

Արթուր Աբրահամը հանդիպել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների հետ (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում հանդիպել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այդ մասին 35-ամյա բռնցքամարտիկը գրել է ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով լուսանկար:

«Բորուսիան» Գերմանիայի մայրաքաղաք է ժամանել «Վոլֆսբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի համար: Հանդիպումը տեղի կունենա մայիսի 30-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս