12:35  ,  30 մայիսի, 2015

Պաշտոնական. Մուրատ Յակինը հեռանում է «Սպարտակից»

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն այս մրցաշրջանի վերջում կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Կողմերը երկկողմ համաձայնությամբ պայմանավորվել են համագործակցությունը դադարեցնելու մասին, հաղորդում է «Սպարտակի» կայքը:

Շվեյցարիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2014-ի հունիսից է գլխավորում «Սպարտակը»: Ռուսաստանի ընթացիկ առաջնության վերջին տուրից առաջ մոսկովյան ակումբը 6-րդ տեղում է եւ զրկվել է Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունից:

«Սպարտակի» նոր գլխավոր մարզիչի անունը հայտնի կդառնա տնօրենների խորհրդի առաջիկա նիստի ժամանակ: Թիմը գլխավորելու հիմնական թեկնածուներն են՝ Կուրբան Բերդիեւը («Ռոստով»), Դմիտրի Ալենիչեւը (Տուլայի «Արսենալ») եւ Կրասնոդարի «Կուբանի» ու բելառուսական ԲԱՏԷ-ի նախկին գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում