10:07  ,  30 մայիսի, 2015

«Բորուսիա» - «Վոլֆսբուրգ», «Բարսելոնա» - «Աթլետիկ». Բուքմեյքերների կարծիքը

Մայիսի 30-ին կկայանան ֆուտբոլի Գերմանիայի եւ Իսպանիայի գավաթի խաղարկությունների եզրափակիչ խաղերը: Դորտմունդի «Բորուսիան» Բեռլինում կմրցի «Վոլֆսբուրգի» հետ, իսկ կատալոնական «Բարսելոնան» իր տնային ստադիոն «Նոու Կամպում» կհանդիպի Բիլբաոյի «Աթլետիկին»:

«Վիվառոն» «Բորուսիայի» հաղթանակը գնահատում է 2.25 գործակցով, «Վոլֆսբուրգինը»՝ 3.14, իսկ ոչ ոքին՝ 3.45:

«Բարսելոնա» - «Աթլետիկ» խաղում կատալոնացիների հաղթանակի գործակիցը 1.19 է, բասկերինը՝ 13.50, իսկ ոչ ոքին՝ 6.6:

Բեռլինյան հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22:00-ին, իսկ իսպանականը՝ 23:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում