00:54  ,  30 մայիսի, 2015

Մարսելոն Բրազիլիայի հավաքականին չի օգնի Ամերիկայի Գավաթում

Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարսելոն վնասվածքի պատճառով չի մասնակցի հունիսի 11-ից հուլիսի 4-ը Չիլիում կայանալիք ֆուտբոլի Ամերիկայի գավաթի 2015թ. խաղարկությանը:

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան Մարսելոյի փոխարեն ազգային թիմ է հրավիրել բրազիլական «Ինտերնասիոնալի» 21-ամյա պաշտպան Ժեֆերսոնին, հայտնում է AS-ը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթի C խմբում Բրազիլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Կոլումբիայի, Վենեսուելայի եւ Պերուի թիմերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում