23:44  ,  29 մայիսի, 2015

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը հաղթեց եւ երրորդ տեղում է վերջին տուրից առաջ

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը Վրաստանի Չակվի քաղաքում ավարտին մոտեցող կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրից առաջ հավաքել է 7.5 միավոր եւ միանձնյա զբաղեցնում է երրորդ տեղը:

Նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը, Մարիա Կուրսովան եւ Աննա Հայրապետյանը:

Վերջին տուրից առաջ Դանիելյանն առաջատար Նատալիա Ժուկովային (Ուկրաինա) զիջում է 1 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Նինո Բատսիաշվիլիին (Վրաստան)՝ կես: Վերջին տուրում Էլինան սեւերով կխաղա հենց առաջատար Ժուկովայի հետ: Եվրոպայի առաջնությունն ունի 98 մասնակից: 

Եվրոպայի առաջնություն, 10-րդ տուր 

Դանիելյան Էլինա – Մելիա՝ 1:0
Գորյաչկինա - Մկրտչյան Լիլիթ՝ 1:0
Մատվեեվա - Գալոյան Լիլիթ՝ 0.5:0.5
Գվետադձե - Գեւորգյան Մարիա՝ 1:0
Կուրսովա Մարիա – Կասոշվիլի՝ 1:0
Օզթուրք - Գաբոյան Սուսաննա՝ 0.5:0.5
Հայրապետյան Աննա – Բելենկայա՝ 1:0
Ղուկասյան Սիրանուշ - Մամմադովա Ա.՝ 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում