22:52  ,  29 մայիսի, 2015

Ռումյան Հովսեփյանը 90 րոպե է անցկացրել «Մետալուրգի» կազմում

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության վերջին տուրում Դոնեցկի «Մետալուրգը» 1:1 հաշվով է ավարտել Լուցկի «Վոլինի» դեմ արտագնա խաղը:

Հայաստանի հավաքական հրավիրված Ռումյան Հովսեփյանը երրորդ խաղում անընդմեջ եղել է «Մետալուրգի» մեկնարկային կազմում եւ հանդես է եկել առանց փոխարինան: 

«Մետալուրգը» 28 միավորով 8-րդ տեղում է, սակայն կարող է նահանջել վերջին տուրի խաղերից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով