19:46  ,  29 մայիսի, 2015

Ռաուլ. Անչելոտիին պետք է շնորհակալություն հայտնել լավ աշխատանքի համար

Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսն աջակցել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Կարլո Անչելոտիին:

«Ոչ ոք չի կարող ժխտել, որ Անչելոտին լավ էր կատարում իր աշխատանքը: Կարծում եմ՝ նրան պետք է շնորհակալություն հայտնել լավ աշխատանքի համար: Այնուամենայնիվ, «Ռեալի» պես մեծագույն ակումբի համար դա նորմալ իրավիճակ է, երբ առանց տիտղոսների մրցաշրջանից հետո տեղի է ունենում մարզիչի փոփոխություն»,- Ռաուլի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Անչելոտիի հեռացումից հետո մադրիդյան ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն Ռաֆայել Բենիտեսն է, ով մայիսի 28-ին պաշտոնապես հայտարարել էր իտալական «Նապոլիից» հեռանալու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում