21:44  ,  29 մայիսի, 2015

«Վոլֆսբուրգը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կխաղա հատուկ մարզաշապիկով (ֆոտո)

«Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստները Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում հանդես կգան հատուկ մարզաշապիկներով՝ նվիրված Ժունիոր Մալանդային: «Վոլֆսբուրգի» բելգիացի 20-ամյա ֆուտբոլիստը հունվարին մահացել էր ավտովթարի հետեւանքով, հայտնում է Bild-ը:

Նոր մարզաշապիկի վրա Մալանդայի 19 համարը պատկերված կլինի սրտի մեջ:

Գերմանիայի Գավաթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին Բեռլինում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս